Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Իմ պատրաստած խաղալիքը» «սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում

Մասնակիցներ՝ 1-1 դասարանի սովորողներ:

Ժամկետ՝ մայիսի 5-23

Նպատակը՝ սովորողները կպատրաստեն իրենց ձեռքերով խաղալիք և կսովորեցնեն ընկերներին, թե ինչպես պատրաստել այն:

Գործիքներ և նյութեր՝ թուղթ, մկրատ, սոսինձ, կտորներ, գույնզգույն թելեր, կոճակներ, հին գուլպաներ, պլաստիլին և այլն (պարզ և անվտանգ նյութեր)։

Ընթացքը՝ յուրաքանչյուր սովորող դասարանում ցույց է տալիս իր խաղալիքը։ Պատմում է՝ Ինչ նյութերից պատրաստեց: Ինչ քայլերով պատրաստեց: Ինչ դժվարությունների հանդիպեց: Ինչու ընտրեց հենց այդ խաղալիքը:

Սովորեցնելու փուլ՝ յուրաքանչյուր սովորող փոքր խմբում սովորեցնում է իր խաղալիքի պատրաստման քայլերը ուրիշներին։

Արդյունքի ամփոփում՝ կազմակերպել փոքր ցուցադրություն՝ «Մեր պատրաստած խաղալիքները»։ Վերջում փոքրիկ գնահատում՝ Ինչ սովորեցինք: Ինչը լավ ստացվեց: Ինչ նոր հմտություններ ձեռք բերեցինք:

2 responses to “«Իմ պատրաստած խաղալիքը» «սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում”

Leave a reply to Աշխատանքային նախագիծ. մայիս | Հերմինե Անդրյանի բլոգ Չեղարկել պատասխանը

Design a site like this with WordPress.com
Get started