Քայլում ես աննկարագրելի բնության մեջ. Ամեն քայլափոխի՝ ժայռապատկերներ, ձորակներ, փարթամ բուսականություն։ Ոչ մի մեքենայի ձայն՝ միայն քո քայլերն ու քամու շշունջը։ Սպիտակավոր եկեղեցին վեր է խոյանում ասես մի հին լեգենդից։ Քանդված պատերը, դեռ կանգուն խաչքարերը ստեղծում են խորհրդավոր մթնոլորտ։ Իսկ Պռոշաբերդ հասնելիս կարծես զգում ես, թե ինքդ ժամանակով հետ ես գնում։


Leave a reply to Ապրիլ ամսվա հաշվետվություն | Հերմինե Անդրյանի բլոգ Չեղարկել պատասխանը