Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

  •  Ճամբարի երկրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Կրթահամալիրը կրկին հիացրեց իր հնարավորություններով: Առավոտը սկսվեց Քոչարիով ընկեր Համազասպի հետ, ապա էլ ավելի լուսավորվեց տիկին Մարիետի քնքուշ ժպիտով, ջերմ քննարկումներով: Անչափ տպավորված էի հեծանվավարությամբ և Ռադիոյում «Ճպուռն ու մրջյունը» առակի ձայնագրությամբ: Read more

  • Այժմ մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, ուր օր օրի զարգանում է արհեստական ինտելեկտը։ Այն ունի իր դրական կողմը՝ ինֆորմացիայի հասանելիությունը: Այնինչ մարդը պիտի ամեն ինչի հանդեպ ունենա ստեղծագործ մոտեցում, կենդանի երևակայություն, արագ կողմնորոշվելու կարողություն և զարգացած ներքին ձայն։ Առանձնացրել եմ հետևյալ տողերը և լիովին համամիտ եմ կարծիքի հետ. պետք է միշտ առաջ շարժվել կենդանի Read more

  • Ականավոր մանկավարժ Բորիս Բիմ-Բադը իր   հոդվածում անդրադառնում է ուսուցչի դերին. ո՞վ է ուսուցիչը, ի՞նչ դեր ունի նա սովորողի կյանքում, արդյո՞ք նա վախի, տհաճության մարմնացումն է, թե՞ մարդ, ով ամենահետաքրքիրն է իր սովորողների համար, ում երեխաները ձգվում են, կարոտում։  Ուշագրավ է այն փաստը, որ հոդվածում խոսվում է նաև սովորողի անհատականության զարգացման մասին, որի արդյունքում սովորողները կդառնան ուսումնական Read more

  • Կարդացի Միխայիլ Պոստնիկովի հոդվածը և հուսահատություն ապրեցի, որ չեմ սովորել այդպիսի դպրոցում, ապա՝ ուրախություն, որ մեր երեխաները կարող են սովորել այդպիսի դպրոցում: Շնորհակալություն ընկեր Մարիետին հոդվածի ընտրության համար: Այն շատ ընդգրկուն է և բովանդակալից: Համամիտ եմ հեղինակի այն դիտարկման հետ, որ պետք է կարևորել անհատի ճիշտ ձևավորումը, որ դպրոցի մեծագույն առաքելությունը պիտի լինի մարդ ձևավորելը, անհատ, Read more

  • Այսօր մեկնարկվեց «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը: Առաջին օրն սկսվեց ընկեր Լենայի ջերմ ընկերակցությամբ, ապա տիար Գևորգի հետ զրույցներով, բովանդակային քննարկումներով: Այնուհետև օրը հագեցավ տիկին Մարիետի հետ ծանոթությամբ: Ոգևորված եմ կրթահամալիրի մոտեցումներով, առօրյայով: Նաև հասցրեցինք երգել ու պարել՝ տոգորվելով ընկեր Համազասպի ազգային ոգով: Հետաքրքիր էր նաև նոր ծանոթությունները և շփումը մասնախմբի անդամների հետ և հանդիպումը ընկեր Read more

  • Կամավորական աշխատանքիս վերջին օրը կախարդական էր։ Երեխաների հետ տեղափոխվել էինք բառերի աշխարհ, զրուցում, քննարկում էինք բառեր, արտահայտություններ տարբեր բարբառներով, փորձում գտնել դրանց գրական տարբերակները, գրի առնում։ Ձևավորեցինք էջեր և ձեռքի աշխատանքով ստեղծեցինք փոքրիկ  «Բարբառների բառարան»։ Read more

  • Այսօր ունեցանք շատ հագեցած օր։ Առավոտյան երեխաների հետ գնացինք թոնրատուն։ Ընկեր Մերիի հետ մի խումբ բալիկներով մաքրեցինք, կտրատեցինք նախապես բերված կարտոֆիլները և դդումները բարակ շերտերով, մյուս խումբը ընկեր Արտակի հետ փայտեր բերեցին, վառարանը վառեցին։ Ապա աղ ցանեցինք, դդումի և կարտոֆիլի շերտերը շարեցինք տաք վառարանի վրա։ Երեխաներն անհամբեր շրջում էին կարտոֆիլները, տաքացնում իրենց փոքրիկ թաթիկները, երգում, Read more

  • Սիրով ու մեծ ոգևորությամբ սկսել եմ կամավորական աշխատանքս Հարավային դպրոց-պարտեզում։ Ընկեր Մերիի հետ մտանք 2-րդ դասարան։ Ինձ դիմավորեցին 2-րդ դասարանցի փոքրիկ հրաշքները, իրենց աչուկներով ինձ ջերմ ժպտացին, և ես սիրեցի նրանց։ Ապա ծանոթացանք, իրար ձեռք սեղմեցինք և մեր սրտերի ջերմությունը փոխանցեցինք միմյանց։ Սկսեցինք զրույց բարբառների շուրջ, երեխաները ակտիվ մասնակցում էին զրույցին, հարցեր էին տալիս, քննարկում։ Read more

  • Oր երկրորդ Վերապատրաստման երկրորդ օրս սկսվեց ավելի մեծ ոգևորությամբ։ Մեծագույն սիրով ու համբերատարությամբ անցկացվեց ծրագրով նախատեսված օրվա անելիքները։ Բացվեցին անհատական բլոգները`անհրաժեշության դեպքում անհատական մոտեցում ցուցաբերելով յուրաքանչյուրիս: Ծանոթացանք բլոգավարման  բոլոր հմտություններին, շրջեցինք կրթահամալիրում։ Օրը լի էր ստեղծագործական ու աշխատանքային բազմաթիվ մոտիվացիաներով։ Read more

  • Արցախի սուրբ, կոշտ բարբառըԵկեք պահենք անարատ,Իմաստաշատ բառուբանըԴարեր տանենք անաղարտ: Պահենք նրան աչքի նման,Մեր հոգու պես զգայուն,Արդար հնչող երգի նմանՄեր բարբառը՝ մնայուն: Քաղցր ու անուշ են մեր բարբառները։ Ես բարբառի կրող եմ։ Իմ ընկերական շրջապատում, աշխատավայրում, բարեկամներիս մոտ հաճախ եմ խոսում բարբառով, որովհետև դա մեզ ավելի է մտերմացնում, նաև ասում են, որ ինձ ահավոր սազում է Read more

Design a site like this with WordPress.com
Get started