Մուտքի ճամբար
-
Ճամբարային վերջին օրը յուրօրինակ տպավորիչ էր. Արևելյան դպրոց-պարտեզի ամենագողտրիկ անկյունում՝ վերնատանը, հանդիպումներ ունեցանք տիար Աշոտ Բլեյանի, Լուսինե Փաշայանի, Մարիետ Սիմոնյանի հետ: Օրը լի էր խառը զգացողություններով՝ հպարտություն, հուզմունք, ուրախություն: Ամենատպավորիչ պահերից էին այն քննարկումները, երբ մասնակիցներս բացահայտում էինք միմյանց մտածողության յուրահատկությունները, պատմում մեր փորձի մասին, նոր գաղափարներ առաջ բերում: Read more
-
Լրացուցիչ կրթությունը՝ որպես օժանդակ կրթության ձև, նպատակ է հետապնդում կրթական բնագավառում ավելացնել սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները, նպաստել ավելի մեծ ծավալով գիտելիքների ձեռքբերմանը: Լրացուցիչ կրթությունը ոչ ֆորմալ կրթության իրականացման ձև է, որի նպատակը լրացուցիչ կրթական ծրագրի իրացման միջոցով անհատի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ձևավորելու, կատարելագործելու և արդիականացնելու հնարավորություն տալն է: Լրացուցիչ կրթությունը խթանում է ստեղծագործականությունը Read more
-
Մուտքի ճամբարի երրորդ օրն սկսվեց Հյուսիսային դպրոց-պարտեզում: Քնար Ներսիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք դպրոցում. հիացած էի դպրոցի պատմությամբ, նաև՝ արդիական մթնոլորտով: Դպրոցի ամեն մի անկյունում զգում էի սովորողների ստեղծագործական ազատությունը և էներգիան: Օրն ավելի հագեցավ Լուսինե Փաշայանի հետ անմիջական զրույցներով, քննարկումներով: Ապա արևի շողերի և ընկեր Լենայի ջերմ ժպիտի ուղեկցությամբ քայլեցինք դեպի Մայր դպրոց: Մասնակցեցինք ընդհանուր Read more
-
Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչը այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և հարցազրույց անցկացրել Փայթոն և մեքենայական ուսուցում դասընթացի մասնակիցների և դասավանդողների հետ։ Հարցազրույցի նպատակն էր պարզել սովորողների և ուսուցիչների տեսակետները արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է ԱԲ-ն ընկալվում երիտասարդ սերնդի կողմից։ Սովորողներին հետաքրքրում է ԱԲ-ի ներուժը, նրանք ցանկանում են հասկանալ, թե Read more
-
Ճամբարի երկրորդ օրն էլ ավելի հագեցած էր: Կրթահամալիրը կրկին հիացրեց իր հնարավորություններով: Առավոտը սկսվեց Քոչարիով ընկեր Համազասպի հետ, ապա էլ ավելի լուսավորվեց տիկին Մարիետի քնքուշ ժպիտով, ջերմ քննարկումներով: Անչափ տպավորված էի հեծանվավարությամբ և Ռադիոյում «Ճպուռն ու մրջյունը» առակի ձայնագրությամբ: Read more
-
Այժմ մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, ուր օր օրի զարգանում է արհեստական ինտելեկտը։ Այն ունի իր դրական կողմը՝ ինֆորմացիայի հասանելիությունը: Այնինչ մարդը պիտի ամեն ինչի հանդեպ ունենա ստեղծագործ մոտեցում, կենդանի երևակայություն, արագ կողմնորոշվելու կարողություն և զարգացած ներքին ձայն։ Առանձնացրել եմ հետևյալ տողերը և լիովին համամիտ եմ կարծիքի հետ. պետք է միշտ առաջ շարժվել կենդանի Read more
-
Ականավոր մանկավարժ Բորիս Բիմ-Բադը իր հոդվածում անդրադառնում է ուսուցչի դերին. ո՞վ է ուսուցիչը, ի՞նչ դեր ունի նա սովորողի կյանքում, արդյո՞ք նա վախի, տհաճության մարմնացումն է, թե՞ մարդ, ով ամենահետաքրքիրն է իր սովորողների համար, ում երեխաները ձգվում են, կարոտում։ Ուշագրավ է այն փաստը, որ հոդվածում խոսվում է նաև սովորողի անհատականության զարգացման մասին, որի արդյունքում սովորողները կդառնան ուսումնական Read more
-
Կարդացի Միխայիլ Պոստնիկովի հոդվածը և հուսահատություն ապրեցի, որ չեմ սովորել այդպիսի դպրոցում, ապա՝ ուրախություն, որ մեր երեխաները կարող են սովորել այդպիսի դպրոցում: Շնորհակալություն ընկեր Մարիետին հոդվածի ընտրության համար: Այն շատ ընդգրկուն է և բովանդակալից: Համամիտ եմ հեղինակի այն դիտարկման հետ, որ պետք է կարևորել անհատի ճիշտ ձևավորումը, որ դպրոցի մեծագույն առաքելությունը պիտի լինի մարդ ձևավորելը, անհատ, Read more
-
Այսօր մեկնարկվեց «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը: Առաջին օրն սկսվեց ընկեր Լենայի ջերմ ընկերակցությամբ, ապա տիար Գևորգի հետ զրույցներով, բովանդակային քննարկումներով: Այնուհետև օրը հագեցավ տիկին Մարիետի հետ ծանոթությամբ: Ոգևորված եմ կրթահամալիրի մոտեցումներով, առօրյայով: Նաև հասցրեցինք երգել ու պարել՝ տոգորվելով ընկեր Համազասպի ազգային ոգով: Հետաքրքիր էր նաև նոր ծանոթությունները և շփումը մասնախմբի անդամների հետ և հանդիպումը ընկեր Read more
