Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կամավորական աշխատանք

  • Կամավորական աշխատանքիս վերջին օրը կախարդական էր։ Երեխաների հետ տեղափոխվել էինք բառերի աշխարհ, զրուցում, քննարկում էինք բառեր, արտահայտություններ տարբեր բարբառներով, փորձում գտնել դրանց գրական տարբերակները, գրի առնում։ Ձևավորեցինք էջեր և ձեռքի աշխատանքով ստեղծեցինք փոքրիկ  «Բարբառների բառարան»։ Read more

  • Այսօր ունեցանք շատ հագեցած օր։ Առավոտյան երեխաների հետ գնացինք թոնրատուն։ Ընկեր Մերիի հետ մի խումբ բալիկներով մաքրեցինք, կտրատեցինք նախապես բերված կարտոֆիլները և դդումները բարակ շերտերով, մյուս խումբը ընկեր Արտակի հետ փայտեր բերեցին, վառարանը վառեցին։ Ապա աղ ցանեցինք, դդումի և կարտոֆիլի շերտերը շարեցինք տաք վառարանի վրա։ Երեխաներն անհամբեր շրջում էին կարտոֆիլները, տաքացնում իրենց փոքրիկ թաթիկները, երգում, Read more

  • Սիրով ու մեծ ոգևորությամբ սկսել եմ կամավորական աշխատանքս Հարավային դպրոց-պարտեզում։ Ընկեր Մերիի հետ մտանք 2-րդ դասարան։ Ինձ դիմավորեցին 2-րդ դասարանցի փոքրիկ հրաշքները, իրենց աչուկներով ինձ ջերմ ժպտացին, և ես սիրեցի նրանց։ Ապա ծանոթացանք, իրար ձեռք սեղմեցինք և մեր սրտերի ջերմությունը փոխանցեցինք միմյանց։ Սկսեցինք զրույց բարբառների շուրջ, երեխաները ակտիվ մասնակցում էին զրույցին, հարցեր էին տալիս, քննարկում։ Read more

Design a site like this with WordPress.com
Get started