Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա նախագիծ.«Մաթեմատիկական դետեկտիվներ»

Նպատակներ

. Զարգացնել տրամաբանական և քննադատական մտածողությունը։

. Օգտագործել մաթեմատիկական գիտելիքները՝ իրական «գործեր» բացահայտելու համար։

. Խթանել թիմային աշխատանքը, ստեղծագործականությունը և ինքնուրույն հետազոտությունը։

Ընթացքը

Օր 1․ Դետեկտիվ գործակալության բացում

Դասարանը վերածվում է «Դետեկտիվ գործակալության»։

Աշակերտները ստանում են «հետաքննող-դետեկտիվի քարտ» (անուն, դետեկտիվական կեղծանուն, փոքրիկ նկար)։

Ուսուցիչը ներկայացնում է առաջին գործը․

Գործ №1. «Կորած թիվը»

Թիվը թաքնված է (օր․ x+325=1259), պետք է գտնեն։

Խմբերը լուծում են և «հայտնում ոստիկանությանը» իրենց արդյունքը։

Օր 2. Թվաբանական գաղտնի ծածկագիր

Գործ №2. «Գողացված նամակը»

Աշակերտներին տրվում է գաղտնի նամակ, որտեղ յուրաքանչյուր տառ փոխարինված է թվով։ Օրինակ․ A=100, B=650, C=340։

Պետք է «բացահայտեն գաղտնի նամակը»՝ կատարելով գումարումներ և հանումներ։

Օր 3. Մեծ բացահայտում

Վերջին գործը․ Գործ №3. «Ո՞վ էր գողը»։

Աշակերտները ստանում են մի շարք մաթեմատիկական հանելուկներ․

Գումարել թվերը՝ ստանալ գաղտնի թիվ։

Լուծել մի հավասարումներ:

Գտնել անհայտ բաղադրիչը։

Յուրաքանչյուր լուծում տալիս է հուշում (օրինակ՝ գույն, թիվ կամ տառ)։

Հայտնաբերում են «գողի անունը» :

Արդյունք

. Աշակերտները կզարգացնեն մաթեմատիկական մտածողություն խաղի միջոցով։

. Ուսումնական տարին կսկսվի հետաքրքիր և արկածային մթնոլորտում։

Արդյունքը՝ շուտով:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started