Մասնակիցները՝ տարբեր տարիքային խմբերի երեխաներ
Տևողությունը՝ ապրիլի 1-3
Նախագծի նպատակները՝
o Երեխաները պետք է հասկանան Մեծ պահքի հոգևոր ու բարոյական արժեքները։
o Նրանց գիտակցությանը հասցնել այն, թե ինչպես պահքը կարող է օգնել նրանց ինքնակառավարման ու բարոյականության մեջ։
o Ստեղծել ակտիվ միջավայր, որտեղ երեխաները կարող են մտածել, ստեղծել և արտահայտել իրենց զգացմունքները։
Նախագծի նյութեր՝
o Աստվածաշնչյան պատմություններ, որտեղ կներկայացվեն ապաշխարհության և բարության կարևորությունը։
o Պահքի մասին երեխաների համար գրավիչ գրքեր կամ պատմվածքներ։
Անցկացման փուլեր
o Ներածություն՝ Մեծ պահքի մասին (առաջին հանդիպում)
Նախագիծը կսկսենք պարզ բացատրությամբ Մեծ պահքի մասին՝ շեշտելով, որ այն ժամանակահատված է, երբ քրիստոնյաները պատրաստվում են Հիսուսի հարությանը։ Կխոսենք այն մասին, թե ինչպիսի կարևորություն ունի ինքնակառավարման, ներքին մաքրության ու բարության վրա աշխատելը։
o Աղոթքներ և աստվածաշնչյան պատմություններ
Կպատմենք Մեծ պահքին առնչվող աստվածաշնչյան պատմություն՝ Հիսուսի փորձությունների մասին անապատում։ Այնուհետև երեխաները կստեղծեն իրենց աղոթքները։
o Բարոյական խաղեր
Մեծ պահքի ժամանակ, առանց շռայլությունների ու ինքնասիրության, մարդիկ փորձում են ավելի համեստ ու բարի լինել։ Կկազմակերպենք խաղեր, որոնք կնպաստեն բարության զարգացմանը, օրինակ՝ «Բարի գործերի ձեռնարկ», որտեղ երեխաները պետք է մատուցեն փոքր օգնություններ իրենց ընկերներին կամ ընտանիքի անդամներին։
Ամփոփում
Նախագծի վերջում կկազմակերպենք փոքրիկ ցուցադրություն, որտեղ երեխաները կպատմեն, թե ինչ սովորեցին, կկիսվեն իրենց ստեղծած աշխատանքներով։


Թողնել մեկնաբանություն