Մուտքի ճամբարի երրորդ օրն սկսվեց Հյուսիսային դպրոց-պարտեզում: Քնար Ներսիսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցինք դպրոցում. հիացած էի դպրոցի պատմությամբ, նաև՝ արդիական մթնոլորտով: Դպրոցի ամեն մի անկյունում զգում էի սովորողների ստեղծագործական ազատությունը և էներգիան: Օրն ավելի հագեցավ Լուսինե Փաշայանի հետ անմիջական զրույցներով, քննարկումներով: Ապա արևի շողերի և ընկեր Լենայի ջերմ ժպիտի ուղեկցությամբ քայլեցինք դեպի Մայր դպրոց: Մասնակցեցինք ընդհանուր ժողովին. ոգևորված և մոտիվացված ավարտեցինք օրը:


Թողնել մեկնաբանություն