Լրացուցիչ կրթությունը՝ որպես օժանդակ կրթության ձև, նպատակ է հետապնդում կրթական բնագավառում ավելացնել սովորողների գիտելիքները, կարողությունները և հմտությունները, նպաստել ավելի մեծ ծավալով գիտելիքների ձեռքբերմանը: Լրացուցիչ կրթությունը ոչ ֆորմալ կրթության իրականացման ձև է, որի նպատակը լրացուցիչ կրթական ծրագրի իրացման միջոցով անհատի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ձևավորելու, կատարելագործելու և արդիականացնելու հնարավորություն տալն է: Լրացուցիչ կրթությունը խթանում է ստեղծագործականությունը և լայնացնում է մտածողությունը, օգնում է ինքնավստահության բարձրացմանը: Այն երկարաժամկետ ներդրում է, որը օգնում է շարունակաբար աճել, զարգանալ և հասնել ավելի մեծ հաջողությունների:

Թողնել մեկնաբանություն