Ականավոր մանկավարժ Բորիս Բիմ-Բադը իր հոդվածում անդրադառնում է ուսուցչի դերին. ո՞վ է ուսուցիչը, ի՞նչ դեր ունի նա սովորողի կյանքում, արդյո՞ք նա վախի, տհաճության մարմնացումն է, թե՞ մարդ, ով ամենահետաքրքիրն է իր սովորողների համար, ում երեխաները ձգվում են, կարոտում։ Ուշագրավ է այն փաստը, որ հոդվածում խոսվում է նաև սովորողի անհատականության զարգացման մասին, որի արդյունքում սովորողները կդառնան ուսումնական գործընթացի լիարժեք մասնակից, կկարողանան դրսևորել իրենց և բացահայտել այն ունակությունները, որոնք մինչ այդ աննկատ են եղել: Կարևոր շեշտադրում է նաև համագործակցային հմտությունները, առարկայական ինտեգրացված պարապմունքները, հաղորդակցումը։ Դպրոցը պետք է փոխանցի հաղորդակցման, համագործակցային այնպիսի հմտություններ, որոնք կարող են դառնալ սովորողների համար ինքնադրսևորման ցուցիչներ։

Թողնել մեկնաբանություն