Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Արհեստական բանականությունը՝ սերունդների աչքերով. Հայկական վիրտուալ համալսարանի հարցազրույցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում»: Վերլուծություն

Հայկական վիրտուալ համալսարանի ներկայացուցիչը այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և հարցազրույց անցկացրել Փայթոն և մեքենայական ուսուցում դասընթացի մասնակիցների և դասավանդողների հետ։ Հարցազրույցի նպատակն էր պարզել սովորողների և ուսուցիչների տեսակետները արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես է ԱԲ-ն ընկալվում երիտասարդ սերնդի կողմից։ Սովորողներին հետաքրքրում է ԱԲ-ի ներուժը, նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպես է այն աշխատում և ինչպես կարող է օգտագործվել իրենց հետաքրքրող խնդիրները լուծելու համար։ Սովորողները ցանկանում են ԱԲ-ն օգտագործել իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը և կրթությունը։ Սովորողները գիտակցում են ԱԲ-ի հնարավոր ազդեցությունը մարդկանց կյանքի վրա և մտածում են, թե ինչպես այն կարող է փոխել մեր առօրյան։ Սովորողների պատասխանները տարբեր էին, սակայն նրանց մեծ մասը ԱԲ-ն կապում էր կապույտ կամ կանաչ գույների հետ, ինչը խորհրդանշում է տեխնոլոգիաների խորությունը, հեռանկարայնությունը և նորարարությունը։ Որպես դասավանդողներ՝ ես և ընկեր Արմանը նկատել ենք, որ սովորողները հետաքրքրությամբ են ընդունում ԱԲ-ն, սակայն հաճախ բախվում են մարտահրավերների, հատկապես առաջին քայլերին, հետևաբար փորձ է արվում ԱԲ հասկացությունները հասանելի և հետաքրքիր դարձնել ավագ դպրոցի սովորողների համար՝ օգտագործելով գործնական օրինակներ և ինտերակտիվ մեթոդներ։ ԱԲ-ն ուսումնասիրելիս սովորողների մոտ զարգանում են այնպիսի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, քննադատական մտածողությունը և ծրագրավորումը։ Սովորողները հաճախ տալիս են անսպասելի և հետաքրքիր հարցեր ԱԲ-ի վերաբերյալ, ինչը խթանում է քննարկումը և սովորելու գործընթացը։ Հարցազրույցը ցույց տվեց, որ մեր ուսանողները հետաքրքրված են ԱԲ-ով և գիտակցում դրա ներուժը։ Սովորողները ցանկանում են օգտագործել ԱԲ-ն իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար և մտածում են, թե ինչպես այն կարող է փոխել մեր ապագան։

Վերլուծություն.

Այսօր մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, ուր օր օրի զարգանում է արհեստական ինտելեկտը։ Գաղտնիք չէ այն, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները օգնում մարդուն արագ սլացող ժամանակի մեջ: Գովելի է, որ սովորողները ցանկանում են ԱԲ-ն օգտագործել իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, առողջապահությունը և կրթությունը։ Սովորողները գիտակցում են ԱԲ-ի հնարավոր ազդեցությունը մարդկանց կյանքի վրա և մտածում են, թե ինչպես այն կարող է փոխել մեր առօրյան։ Նաև հուսադրող է այն փաստը, որ ոչ մի բարձր զարգացած ինտելեկտ չի կարող ամբողջությամբ փոխարինել մարդուն. մարդը պիտի ամեն ինչի հանդեպ ունենա ստեղծագործ մոտեցում, կենդանի երևակայություն, արագ կողմնորոշվելու կարողություն և զարգացած ներքին ձայն։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started