Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կամավորական աշխատանք ։ Օր երկրորդ

Այսօր ունեցանք շատ հագեցած օր։ Առավոտյան երեխաների հետ գնացինք թոնրատուն։ Ընկեր Մերիի հետ մի խումբ բալիկներով մաքրեցինք, կտրատեցինք նախապես բերված կարտոֆիլները և դդումները բարակ շերտերով, մյուս խումբը ընկեր Արտակի հետ փայտեր բերեցին, վառարանը վառեցին։ Ապա աղ ցանեցինք, դդումի և կարտոֆիլի շերտերը շարեցինք տաք վառարանի վրա։ Երեխաներն անհամբեր շրջում էին կարտոֆիլները, տաքացնում իրենց փոքրիկ թաթիկները, երգում, ուրախանում․․․ Շա՜տ համեղ օր էր։ Օրն ավարտեցինք հարցազրույցով և կիսվելով օրվա տպավորություններով։ Չէինք մոռացել նաև մեր խոսքում օգտագործել բարբառային արտահայտություններ․ համըղ կարտոշկա (համով կարտոֆիլ), կեծկեծ փիչ (տաք վառարան), շատ լյավ ու ղաշյանք օր։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started