Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Կամավորական աշխատանք: Օր առաջին

Սիրով ու մեծ ոգևորությամբ սկսել եմ կամավորական աշխատանքս Հարավային դպրոց-պարտեզում։ Ընկեր Մերիի հետ մտանք 2-րդ դասարան։ Ինձ դիմավորեցին 2-րդ դասարանցի փոքրիկ հրաշքները, իրենց աչուկներով ինձ ջերմ ժպտացին, և ես սիրեցի նրանց։ Ապա ծանոթացանք, իրար ձեռք սեղմեցինք և մեր սրտերի ջերմությունը փոխանցեցինք միմյանց։ Սկսեցինք զրույց բարբառների շուրջ, երեխաները ակտիվ մասնակցում էին զրույցին, հարցեր էին տալիս, քննարկում։ Խոսեցինք մոտ 60 տեսակ բարբառներից, բերեցինք բարբառային բառերի օրինակներ, նայեցինք «Կյուլն ու դանան» արցախյան բարբառով մուլտֆիլմը, ապա նույն մուլտֆիլմի ռուսերեն տարբերակը, համեմատեցինք, քննարկեցինք մուլտֆիլմի առանձին հատվածներ, գտանք բարբառային որոշ բառերի նմանություններ ռուսերեն բառերի հետ։ Ապա, վաղվա ավելի հետաքրքիր օրվա ակնկալիքով, հանձնարարեցի, որ հաջորդ մեր հանդիպմանը յուրաքանչյուրը բերի բարբառային բառի մեկ օրինակ։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started