Հերմինե Անդրյանի բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Բարբառը մեր հարստությունն է։ Գրքի ստեղծում։ Արցախյան բարբառ

Արցախի սուրբ, կոշտ բարբառը
Եկեք պահենք անարատ,
Իմաստաշատ բառուբանը
Դարեր տանենք անաղարտ:

Պահենք նրան աչքի նման,
Մեր հոգու պես զգայուն,
Արդար հնչող երգի նման
Մեր բարբառը՝ մնայուն:

Քաղցր ու անուշ են մեր բարբառները։ Ես բարբառի կրող եմ։ Իմ ընկերական շրջապատում, աշխատավայրում, բարեկամներիս մոտ հաճախ եմ խոսում բարբառով, որովհետև դա մեզ ավելի է մտերմացնում, նաև ասում են, որ ինձ ահավոր սազում է այդպես խոսելը, իսկ ամուսինս ուղղակի  «խելռում է» բարբառիս համար։

Տեսակը՝ դասարանական

Տևողությունը՝ 3 օր

Մասնակիցները՝ 2-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը՝ խթանել բարբառների իմացությանը, ծանոթացնել գրքի ստեղծման աշխատանքներին, նպաստել սովորողի ակտիվ գործունեությանը,

Խնդիրները՝ ինչպե՞ս ճանաչելի դարձնել բարբառները, արժևորել բարբառների դերը, խթանել սովորողների պատասխանատվությունը սեփական
ուսումնառության նկատմամաբ, զարգացնել ժամանակի կառավարման
հմտություն, զարգացնել աշակերտների համագործակցային հմտությունները,
խթանել նախաձեռնողականությունը։ «Առյուծը, գայլը և աղվեսը» առակը ներկայացնել տարբեր բարբառներով, գրքի ստեղծում

Նախագծի վերջնարդյունքները՝  ձեռք բերել գիտելիքներ բարբառների մասին
 ստանալ գիտելիք գրքի ստեղծման մասին
 ստեղծել գրքեր
 ցուցաբերել ինքնուրույն արդյունավետ ստեղծագործական երևակայություն,
արդյունավետ կառավարել և իր, և իր թիմակիցների ժամանակը
 դրսևորել համագործակցային հմտություններ

Նախագծի նկարագիրը

Այս նախագծի շրջանակներում սովորողներն ուսումնասիրելու են բարբառները,
նրա տեսակները, առանձնահատկությունները: ՈՒսումնասիրելու են Արցախում ապրող մարդկանց բարբառները: Այնուհետև նրանց օգնությանբ Վարդան Այգեկցու «Առյուծը, գայլը և աղվեսը» առակը գրելու են արցախյան բարբառով: Գրելու են բարբառային բառեր իրենց բացատրություններով։ Ապա թեմային համապատասխան նկարներ նկարելուց հետո իրենց փոքրիկ, հմուտ ձեռքերով ստեղծելու են բառարան։ Վերջում դիտելու են մուլտֆիլմ․

Նախագծի ամփոփում

Արցախյան բարբառ

Ախպեր-եղբայր, ամեռնը-ամառ, անջուկ-ականջ, բաբաթ-նորմալ, բաբո-տատիկ, դեդո-պապիկ, դյուզ-ճիշտ, եշիլ-նայել, թակել-ծեծել, թոռ-անձրև, էքուծ-վաղը

Մշո բարբառ

Հիրգուն-իրիկուն, մկա-հիմա, տիլ-ցեխ, խաց-հաց, օթաղ-սենյակ, մթամ-իբր, խորոտ-գեղեցիկ, չէնգէլ-պատառաքաղ, իսան-մարդ

Գյումրու բարբառ

զիբիլ-աղբ, ղռավ-եղյամ, աբուռ-ամոթ, սիլլա-ապտակ, ժամ-եկեղեցի, թամբալ-ալարկոտ, թազա-նոր, ղժալ-ճչալ

Լոռվա բարբառ

գողինք-անկողին, խեշ-մաշկ, զոռի-հազիվ, կենճի-խիճ, ժախռ-մոլախոտ, գադիկ-գագաթ, քյալամ-կաղամբ, ապի-հայր, նարդիվան-աստիճան, թեզ-արագ

https://hermineandryan.art.blog/category/%d5%af%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84/

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started