Բարի գալուստ իմ բլոգ․․․
Ես հայ եմ։ Հերմինե Անդրյանն եմ՝ ծնունդով դրախտավայր Արցախից։ Մասնագիտությամբ մանկավարժ եմ, սիրում եմ իմ մասնագիտությունն ու երեխաներին․ նրանց հետ շփումն ինձ ավելի ուժեղ է դարձնում։ Ծնվել եմ 1991թ․ Արցախի Մարտակերտ քաղաքում, սովորել և աշխատել եմ որպես դասվար, ունեմ 14 տարվա մանկավարժական փորձ։ 2023թ․ հայրենիքիս մի մասնիկը կորցնելուց հետո շարունակել եմ աշխատանքս ք․ Աբովյանի թիվ 6 հիմնական դպրոցում և մեծ ոգևորությամբ ու սիրով իմ գործունեությունը կծավալեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Սիրում եմ բնությունը և ճամփորդել նրա գրկում, երազել ու ստեղծագործել։ Իմ կյանքի կարգախոսն է․ «Զգա՛ արևը և միշտ առաջ շարժվիր»։


Թողնել մեկնաբանություն