Օր առաջին
Կցանկանայի մի փոքր կիսվել իմ առաջին տպավորություններով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեր քառօրյա վերապատրաստման մասին։ Կրթահամալիրի առօրյան հետաքրքիր էր և հաճելի։ Վերապատրաստող մասնագետը՝ պատրաստակամ, դրական, հիանալի Մերի Գրիգորյանը ստեղծել էր բարոյահոգեբանական ջերմ մթնոլորտ, սիրով լսում և պատասխանում էր բոլորիս հարցերին։ Առաջին իսկ պահին ստացա ու զգացի վերապատրաստող մասնագետի պատրաստակամ վերաբերմունքը: Նախ ծանոթացանք կրթահամալիրի կայքին, գործունեությանը, մեթոդներին, տարաբնույթ միջոցառումների համառոտ բովանդակություններին։ Այնուհետև մատչելի ու հանգամանալից ներկայացվեց վերապատրաստման ծրագիրը, նպատակը, ընթացքը, ակնկալվող արդյունքները: Հասցրեցինք նաև փոքրիկ էքսկուրսիա կատարել։ Առաջին դասընթացն արդեն բավականին արդյունավետ էր և լի հետաքրքիր տեղեկություններով։


Թողնել մեկնաբանություն